|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Արաբկիրում շինարարական լայնածավալ աշխատանքներ են տարվում: Այսօր բակային բարեկարգումների ընթացքին եմ ծանոթացել և հանդիպում ունեցել տեղի բնակիչների հետ Կոմիտաս 34 և 41 հասցեներում:
Վերակառուցման և զարգացման ծրագրերի շնորհիվ մեր վարչական շրջանի անխնամ բակերը վերածվում են գեղեցիկ խաղահրապարակների և կանաչապատ հանգստի գոտիների: Հատկապես ավտոտնակներից ազատման ու աղբանոցների վերածված անօրինական ցանցապատված տարածքների վերացման հարցում ակնկալում եմ բնակիչների կառուցողական մոտեցումը:
Իհարկե, նրանց բարձրաձայնած բոլոր առաջարկությունները դեռ կքննարկվեն և մասնագիտական եզրակացությունների ադյունքում հնարավորության դեպքում կիրագործվեն: Արաբկիրում շինարարական աշխատանքները կատարվում են բարձր որակով: Այս հարցում խիստ հերևողական և անզիջում ենք լինելու»: