կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-04 14:41
Առանց Կատեգորիա

«Երևանի Թոքեր»-ի վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն. Էդուարդ Աղաջանյան

«Երևանի Թոքեր»-ի վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն. Էդուարդ Աղաջանյան

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել ենք Նորք-Մարաշ վարչական շրջանի և Սարի թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները. ըստ Yerkir.am-ի՝ իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Բոլորդ հավանաբար տեղյակ եք, որ մինչ 90-ականներ այս տեղում սաղարթախիտ անտառ էր, որն էլ երևանցիները կոչում էին «Երևանի Թոքեր».

Եվ ահա, ուրախ եմ արձանագրել, որ «Երևանի Թոքեր»-ի վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն։ Ըստ պայմանավորվածության՝ այսօր շրջանառության մեջ կդրվի սույն նախագծի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար նախարարությանը գումար հատկացնելու մասին կառավարության որոշման նախագիծ, որով կգնահատվեն տվյալ տարածքում կաթիլային համակարգի ներդրման հնարավորությունն ու դրա ֆինանսական գնահատականը։ Ի դեպ, այս որոշումը պետք է դիտարկել, որպես ՀՀ վարչապետի կողմից հայտարարված 2019 թ.-ին 10 միլիոն ծառերի տնկման ծրագրի մաս»։

Image may contain: sky and outdoor