|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան պարտավորվել են համակարգել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության ծավալումը կանխելու ջանքերը։
Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 22-ին տարածել է Սպիտակ տունն այդ երկրների ղեկավարների հեռախոսային բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
«Ղեկավարները ողջունել են Գազայի հատված կարիքավոր պաղեստինցիների համար մարդասիրական առաջին շարասյուների ժամանման մասին հայտարարությունը և խոստացել են շարունակել գործողությունների համակարգումը տարածաշրջանի գործընկերների հետ՝ ապահովելու համար պարենի, ջրի, բժշկական սպասարկման և այլ օգնության շարունակական և անվտանգ հասանելիությունը: Ղեկավարները պարտավորվել են շարունակել սերտ դիվանագիտական համակարգումը, այդ թվում՝ տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ՝ կանխելու համար հակամարտության ծավալումը, ինչպես նաև պահպանելու կայունությունը Մերձավոր Արևելքում և քաղաքական կարգավորման և կայուն խաղաղության հասնելու աշխատանքը», - նշված է փաստաթղթում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի վարչապետներ Ռիշի Սունակը, Ջորջիա Մելոնին, Ջասթին Թրյուդոն, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերահաստատել են իրենց աջակցությունն Իսրայելին և նրա պաշտպանվելու իրավունքին, ինչպես նաև կոչ են արել պահպանել միջազգային հումանիտար իրավունքը, ներառյալ խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը: