Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան ևս չեն ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները. հայտնում է Ведомости-ն:
«Ղրիմում կայացած հանրաքվեն անօրինական է, և ԵՄ-ն չի ճանաչում դրա արդյունքները»,- ասվում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի համատեղ հայտարարությունում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նույնպես անդրադարձել է հանրաքվեին՝ հայտարարելով, որ Բրիտանիան չի ընդունում հանրաքվեն և դրա արդյունքները: «Մենք կոչ ենք անում ՌԴ-ին` երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ և լուծել խնդիրը միջազգային օրենսդրության շրջանակներում»,- ասել է նա:
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը նույնպես հրաժարվել է ընդունել հանրաքվեի արդյունքները: Կանադան համարում է այն ոչ լեգիտիմ և իրավական ուժ չունեցող:
Ղրիմի հանրաքվեն չճանաչած երկրների շարքում է նաև Ճապոնիան: Ճապոնիան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները և կոչ է անում Ռուսաստանին` «ուկրաինական շրջանի անեքսիա» չիրականացնել: