|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատավարձը կբարձրանա 10.7 տոկոսով կամ 3776 թուրքական լիրայով (1019 դոլար): Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ այս փոփոխությունը նախատեսված է 2018 թվականի նախագահականի բյուջեով:
Այսպիսով` 2018 թվականի հունվարից Էրդողանը 35295 լիրայի (9530 դոլարի) փոխարեն կստանա 39071 լիրա (10550 դոլար) մաքուր ամսական աշխատավարձ: Թուրքիայի նախագահի տարեկան աշխատավարձը կկազմի 468 852 լիրա (126 597դոլար).
Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, կատարվելիք փոփոխության արդյունքում կբարձրանան նաև Թուրքիայի նախկին նախագահների կենսաթոշակները: Նախկին նախագահներ Աբդուլլահ Գյուլի և Ահմեթ Նեջդեթ Սեզերի մաքուր կենսաթոշակները կբարձրանան 2300 լիրայով (621 դոլար)՝ կազմելով ամսական 23 600 լիրա (6372 դոլար):
Նոր բյուջեի համաձայն՝ նախկին վարչապետերի կենսաթոշակները ներկայիս 15 973 լիրայից (4312 դոլար) կբարձրանա 17682 լիրայի (4774 դոլար):