Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն: Այս պաշտոնում նա այլեւս չի աշխատի հունիսի 15-ից:
«Այս որոշումը երկար քննարկումների արդյունք է: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր 20-րդ նիստում հաստատեց, որ Բեկոր Փափազյանի կատարած աշխատանքը խիստ կարեւոր է եղել կառույցի հիմնադրման, զարգացման եւ ոլորտային ուղղությունների հստակեցման տեսանկյունից»,- նշված է հիմնարկի տարածած հաղորդագրության մեջ:
Մեր ունեցած տեղեկություններով` Բ. Փափազյանին մրցունակության հիմնադրամի տնօրենի պաշտոնում փոխարինելու է «Հայ փոստի» ներկայիս գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:
Հիշեցնենք, Բեկոր Փափազյանի անձի շուրջ ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ «Երկիր»-ը հրապարակեց նրա ամսական աշխատավարձի չափը` 6 միլիոն դրամ: