Սիրիայի Օգնության Խաչի՝ ՍՕԽ-ի ջանքերով երեկ Հալեպի Նոր Գյուղ շրջանում տեղի է ունեցել «Կակաչ» մանկամսուրի բացման հանդիսավոր արարողությունը։
Ըստ «Գանձասար»-ի՝ նորաբաց մանկամսուրը գտնվում է ազգային պատսպարանի տարածքում։
Մանրամսուրի բացմանը ներկա են եղել Հալեպում Հայ Օգնության Միության՝ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Աննա Տեր-Հակոբյանը, ՍՕԽ-ի շրջանային վարչության, նստավայրի վարչությունների և շրջանային հանձնախմբերի, ինչպես նաև մանկամսուրի նախկին և ներկա հանձնախումբերի անդամներ։