կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 12:44
Սփյուռք

ՀՅԴ ՀԳՄ անդամներն այցելել են Լիբանանի Օգնության Խաչի կենտրոն

ՀՅԴ ՀԳՄ անդամներն այցելել են Լիբանանի Օգնության Խաչի կենտրոն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը, ընկերակցությամբ ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի  անդամներ Լուի Նատերի եւ Մելիք Գարագավորյանի, սեպտեմբերի 3-ին այցելեցին Լիբանանի Օգնության Խաչի (ԼՕԽ) «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոն։ Հանդիպմանը ներկա էին Հայ Օգնության Միության (ՀՕՄ) կենտրոնական վարչության անդամ Նելլի Վեքիլյանը, Շրջանային վարչության եւ կենտրոնի տնօրինության խորհրդի անդամներ։

 Պատվիրակությունը ծանոթացավ ԼՕԽ-ի լայնածավալ գործունեությանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի զորակցությունը հայտնեց ԼՕԽ-ին եւ լիբանանահայ գաղութին։ Իշխան Սաղաթելյանը դրվատեց մինչ օրս ԼՕԽ-ի տարած մարդասիրական աշխատանքը՝ յայտնելով, որ տնտեսական դժվարին պայմաններում ժողովրդի կողքին լինելը անհրաժեշտություն է, իսկ լիբանանահայությունը միշտ զորավիգ է կանգնել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին, այդ իմաստով էլ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կառույցը գիտակից է Լիբանանում ներկայումս  առաջացած տագապալի պայմաններին, ուստի կարելին է անում՝ նեցուկ կանգնելու լիբանանահայությանը։ Այս առիթով ԼՕԽ-ականները շնորհակալություն հայտնեցին Հայաստանից ստացված օժանդակության համար՝ Լիբանանի հանդեպ Դաշնակցության՝ հայրենիքի անդամների ցուցաբերած կեցվածքը չափազանց հատկանշական նկատելով։

Այցելության ավարտին պատվիրակությունն այցելեց նաեւ «Վարդուհի Տեկիրմէնճեան» խոհանոց եւ տպավորվեց այդտեղ խաչուհիների ճաշի պատրաստությամբ, որի բարիքներից օգտվում են կարիքավորները։

Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանն այս օրերին հատուկ ինքնաթիռով Լիբանան են ուղեկցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Երկիր» հիմնադրամի «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրով պատրաստված սննդամթերքի 1000 արկղ մարդասիրական բեռը: 

Տե՛սնաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն այցելեցին Արամ Ա  վեհափառին:

Տե՛ս նաև Հոգեհանգիստ Բեյրութում՝ պայթյունի զոհերի հիշատակին. մասնակցել է նաև ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը: