կարևոր
292 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-22 15:26
Հասարակություն

Նիկոլի ջանքերով խաչվեց Արցախը, Նիկոլի ջանքերով խաչվում է Արարատը և Էջմիածինը. Էլեոնորա Մանանդյան

Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել ապօրինի կալանքի տակ գտնվող Միքայել և Բագրատ Սրբազաններին։ ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում՝ «Յո երթաս» անվամբ։ Լրագրողների հետ զրույցում  Էլեոնորա Մանանդյանը կոչ արեց դատավորներին՝ հիշել պատիվը։

«Կոչ ենք անում դատավորներին՝ ինչ-որ ձևով հիշել պատիվը, չեմ ասում՝ օրենքները, որովհետև միանշանակ ապօրինի են դատում, բայց նաև պատիվը։ Քանի որ կրոնական ուժերի դատ է գնում, պետք է հիշենք, որ հայկական արդարադատության համակարգի առաջին առաջնորդներից Մխիթար Գոշն ասում էր՝ դատավորները պետք է հիշեն, որ իրենք առաջինը պետք է պատասխան տան Աստծո առջև։ Նիկոլը միևնույն է տապալվելու է, այդ ժամանակ ժողովուրդը հիշելու է բոլոր դատավորների անունները»,- ասաց նա՝ նշելով, որ խորհուրդ է տալիս։

Նրա դիտարկմամբ՝ այն մեղադրանքները, որոնք ներկայացված են այսօր Սրբազաններին, կարելի է ներկայացնել Նիկոլին՝ 2018թ․-ի համար։ 
Մանանդյանը կոչ արեց նաև բոլորին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին՝ բացահայտելու։

Մանրամասն՝ տեսանյութում։