կարևոր
403 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-09 20:15
Աշխարհ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստին

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստին

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարներին և մարդասիրական օգնության պահեստին։

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրաատովան այս առնչությամբ հայտարարել է, որ Ուկրաինան ահաբեկչական հարձակում է իրականացրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ուղղությամբ։ Հարվածի տակ է հայտնվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելության բեռնատարը։

Յանա Լանտրատովան հայտարարել է, որ ԿԽՄԿ առաքելության վրա կատարված հարձակման վերաբերյալ նյութերը կուղարկի իրավասու մարմիններ և ՄԱԿ: Լանտրատովան նշել է, որ բեռնատարի վրա փակցված է եղել կազմակերպության խորհրդանիշը, այնպես որ, հարձակումը պատահականություն չի եղել։