կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-19 17:01
Սպորտ

Ծանրամարտ․ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրամարտ․ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի  փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության` մինչեւ 20 տարեկանների պայքարում 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Կարեն Ավագյանը երկամարտի 339 կգ-ով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Դավիթ Հովհաննիսյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց նաեւ պոկում վարժությունում՝ բարձրացնելով 158 կգ, Կարեն Ավագյանն արժանացավ բրոնզե մեդալի՝ 156 կգ:

Հրում վարժությունում Հովհաննիսյանը 185 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ, իսկ Ավագյանը 183 կգ-ով՝ 6-րդ տեղը:

Այսօր մինչև 20 տարեկան աղջիկների պայքարում հարթակ կմտնի 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը: