Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլում ընթացող ծանրամարտի 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 105 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը («Սևան» մարզական հասարակական կազմակերպության Սամաղարի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան), պոկում վարժությունում բարձրացնելով 184 կգ, իսկ հրումում՝ 210 կգ, երկամարտի 394 կգ արդյունքով (զիջելով անձնական քաշի պատճառով) զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝նվաճելով արծաթե մեդալ:
Նշենք, որ մեր ծանրորդը պոկում վարժությունում 184 կգ արդյունքով արժանացել է նաև փոքր ոսկե մեդալի:
Աղբյուր՝ msy.am