Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող ծանրամարտի` մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալները խաղարկեցին երիտասարդների մրցաշարի` 56 կգ քաշային կարգի ուժեղագույնների՝ Ա խմբի 7 մասնակիցները: Նրանց թվում էր նաև Հայաստանը ներկայացնող` այս տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալկիր, 21-ամյա երևանցի Սմբատ Մարգարյան:
Մեդալների համար պայքարը հիմնականում ծավալվեց 3 ծանրորդների միջև՝ 23-ամյա բուլղարացի Ասեն Մուրադովի, 22-ամյա իսպանացի Խոսե Բարչի և մեր երկրի պատվիրակ Սմբատ Մարգարյանի միջև: Պոկում վարժությունում իսպանացի ծանրորդը փոքր ոսկե մեդալի արժանացավ 117 կգ արդյունքով: Բուլղարիայի ներակայացուցիչը նրանից ետ մնաց 1 կգ-ով ու նվաճեց փոքր արծաթե մեդալը, իսկ բրոնզե պարգևը բաժին հասավ 21-ամյա լեհ ծանրորդ Դոմենիկ Կազովսկուն, ով արձանագրեց 110 կգ արդյունք:
Իր 2-րդ մոտեցումը արդյունավետ օգտագործած ու 107 կգ բարձրացրած Սմբատը 3-րդ մոտեցման ժամանակ նույնպես 110 կգ պատվիրեց, սակայն այս ծանրությունն իր կամքին ենթարկեցնել նրան չհաջողվեց: Մարգարյանն այս վարժությունն ավարտեց 4-րդ տեղով:
Ռուսաստանի ներակայացուցիչ Վանիկ Մկրտումյանը արձանագրեց միայն 95կգ ու զբաղեցրեց 7-րդ տեղը: Նա 2-րդ և 3-րդ մոտեցումների ժամանակ չկարողացավ սանձել ու իր կամքին ենթարկեցնել 100 կգ-անոց ծանրաձողը:
Թվում էր` Մարգարյանը, ով հրում վարժությունում բավական ուժեղ է, կկարողանա ետ բերել առաջին վարժությունում կորցրածն ու կհռչակվի Եվրոպայի չեմպիոն: 2-րդ մոտեցման ժամանակ հրելով 145 կգ-անոց ծանրաձողը՝ ապահովեց այս վարժության փոքր ոսկե մեդալը: Սակայն երկամարտի Եվրոպայի չեմպիոն դառնալու համար նրան հարկավոր էր հաջությամբ հաղթահարել վերջին արգելքն ու բարձրացնել պատվիրած 149 կգ-անոց ծանրաձողը, սակայն այդ խնդիրը նրան լուծել չհաջողվեց: Այս մասին հաղորդում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
56 կգ քաշային կարգում մրցանակակիրներ դարձան ՝
1. Խոսե Բրաչի, Իսպանիա՝ 256 կգ (117+ 139),
2. ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 252 կգ (107+ 145),
3. Ասեն Մուրադով, Բուլղարիա՝ 251 կգ (116+135),
5. Վանիկ Մկրտումյան, Ռուսաստան ՝ 231 կգ (95+136): Հիշեցնեք, որ այս տարվա ապրիլին Թել Ավիվում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Սմբատ Մարգարյանը ապրիլին բրոնզե մեդալի էր արժաանցել երկամարտի 256 կգ (109+ 147) արադյունքով, իսկ օրերս Ալմաթիում ընթացած մեծահասակների առաջնությունում էլ նա արձանգրել էր երկամատի 250 կգ (107 +143) արդյունք և 31 մասնակիցների մեջ զբաղեցրել 18-րդ տեղը: