կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-19 17:00
Հասարակություն

Պարգևներ՝ ՄԿՈՒ ոլորտի բազմավաստակ մանկավարժներին

Պարգևներ՝ ՄԿՈՒ ոլորտի բազմավաստակ մանկավարժներին

Կրթության ոլորտում ներդրած բազմամյա վաստակի և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ աշխատակիցներ այսօր պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով և շնորհակալագրով: Մասնակիցներին շնորհավորել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Վերջինս կարևորել է այն փաստը, որ մասնագիտական կողմնորոշման խնդիրն արդեն դրվում է ավելի վաղ տարիքում, և աշակերտները հնարավորություն ունեն կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության հարցում: «Այս հարցում մեծ է նաև ձեր դերակատարումը: Դուք վստահաբար հաղթահարում եք տեղերում ի հայտ եկած բոլոր խնդիրները և լավ արդյունքներ արձանագրում: Այս պարգևները ձեր աշխատանքի գնահատականն են, և ես հույս ունեմ, որ այն ձեզ ավելի կոգևորի և նոր լիցքեր կհաղորդի»,-նշել է Մանուկ Մկրտչյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր մանկավարժներին` իրենց ամենօրյա նվիրական աշխատանքի համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով պարգևատրվել են` 

1. Մարիետա Գևորգի Հարությունյան-Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ պետական քոլեջի դասախոս

2. Անահիտ Վարդգեսի Սարգսյան-      Դիլիջանի արվեստի պետական քոլեջի դասախոս

3. Վահագանուշ Վահագնի Դավթյան-Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս

4. Ալլա Արտուշի Կոստանյան-Գյումրու պետական տեխնիկական քոլեջի դասախոս

5. Ռոբերտ Հայկի Իսրաելյան-Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի մեթոդիստ

6. Օլգա Արամայիսի Գալստյան-Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս

7. Արմինե Արշալույսի Պապյան-Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոս

8. Անահիտ Արտավազդի Բաղդասարյան-Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոս

9. Ծովիկ Նազարի Քալանթարյան-Բերդի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս

10. Ռուզաննա Աշոտի Սանդոյան-Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի դասախոս

11. Մարինե Մաքսիմի Մկրտչյան-«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասախոս
 

ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով խրախուսվել են`

1. Մերի Մորիսի Աղաբեկյան-Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս

2. Սուսաննա Եղիշի Աբրահամյան-      Արարատի պետական քոլեջի դասախոս

3. Սվետլանա Նորայրի Մարտիրոսյան-Վանաձորի պետական բժշկական քոլեջի դասախոս

4.Արմինե Հրանտի Մովսեսյան-Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ

5. Անդրանիկ Նազարեթի Ճարտարյան-Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոս

6. Գոհար Վահրամի Անտոնյան-Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս

7. Վահան Սոխիկի Սոխակյան-Ալավերդու պետական քոլեջի դասախոս

8. Մելանյա Վերմիկի Ղազարյան-Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի դասախոս

9. Պարզիկ Զավենի Գրիգորյան-Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետ   

ՀՀ ԿԳՆ