կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-04 17:20
Հասարակություն

Ոսկե հուշամեդալ թիվ 118 ավագ դպրոցի վաստակաշատ մանկավարժներին

Ոսկե հուշամեդալ թիվ 118 ավագ դպրոցի վաստակաշատ մանկավարժներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի մանկավարժներ Հերիքնազ Կարապետյանն ու Վաչիկ Շահնազարյանը պարգևատրվել են նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»՝ մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած մեծ ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության և անբասիր աշխատանքի համար:

Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով պարգևներ ստացած մանկավարժներին՝ Մ. Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել երկար տարիների նվիրված աշխատանքի համար. «Կրթությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ  աշխատանքի արդյունքը շատ ուշ է տեսանելի դառնում, միաժամանակ այստեղ չափման միավորը սերունդների հերթափոխն ու մուտքն է դեպի մեծ հասարակություն: Պետությունը միշտ չէ, որ կարող է լիարժեք գնահատել մանակավարժի աշխատանքը, որովհետև պահանջները միշտ աճում են և այդ վազքի մեջ մենք երբեմն չենք հասցնում արժանավորին ասել շնորհակալություն: Ես առանձնակի ուրախ եմ, որ այսօր այն հաճելի օրերից է, երբ պետք է ասեմ շնորհակալություն»,- նշել է Մանուկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նախարարությունը կարևորություն է տալիս ուսուցչի հանրային վարկանիշի բարձրացմանը:

Նշենք, որ ԿԳՆ բարձրագույն պարգևի արժանացած մանկավարժներից Հերիքնազ Կարապետյանը  հայոց լեզվի և գրականության ուսուցչոուհի է.այս տարի լրացել է նրա 70 ակյակը, իսկ Վաչիկ  Շահնազարյանը մաթեմատիկայի ուսուցիչ է, ով մանկավարժության ասպարեզում աշխատում է ավելի քան 40 տարի, որից 25-ը՝ Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում: