Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով` եթե, ծրագրից ելնելով, վարչապետ փոխվի, դա չի ենթադրում, որ նա վատ վարչապետ է, պարզապես կարող է հայտնվել մեկը, ով ավելի լավ կարող է այդ ծրագիրն իրականացնել:
«Մեր թիմի ցանկացած դերակատար չի փոխվելու: Ես, օրինակ, չեմ կարծում, որ իմ դերակատարումն ավելի փոքր է, քան նախարարինը, կամ վարչապետինը, ես իմ դերակատարումը սիրում եմ: Դուք՝ լրագրողներդ, անընդհատ դրդում եք նրան, որ ամենալավ պաշտոնը վարչապետի պաշտոնն է, եւ եթե այս վարչապետը փոխվի, Րաֆֆի Հովհաննիսյանը երկրից կգնա, երկնքից էլ մանանա կթափվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գալուստ Սահակյանը եւ եւս մեկ անգամ ընդգծեց, որ պետք չէ ամեն ինչ անձնավորել:
Հարցին, թե` ինքն անձամբ ցանկանո՞ւմ է, որ վարչապետը մնա իր տեղում, Սահակյանը պատասխանեց, որ նա իր թիմի անդամ է եւ միշտ մնալու է իր թիմի անդամ, կարեւոր չէ, թե ով որտեղ է: «Ուզում եմ հինգ վարչապետ ունենանք կամ ամեն նախարարությունում յոթ նախարար ունենանք: Վարչապետ մնալը կյանքի կերպ կամ երազանք չէ»,- հայտարարեց Սահակյանը եւ ընդգծեց, որ այդ պաշտոնը կյանքի եւ մահվան կռիվ չէ, որ մի հատ էլ իրենց դիակի վրայով անցնեն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց նաեւ, որ փոփոխությունները կլինեն Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո: