Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր սպասվող քամու պատճառով իսկական իրարանցում է սկվել կրթական հաստատություններում` երեխաներին տուն ուղարկել-չուղարկելու հետ կապված:
Նշենք, որ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնող հայտարարություն էր տարածել, որ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում, հատկապես` Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում, քամու ուժգնացման կապակցոթյամբ (25-30մ/վ. արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում են բնակչությանը` մնալ շինությունների ներսում:
Yerkir.am-ին տեղեկություններ հասան, որ Կոտայքի և Գեղարքունիքի մարզի դպրոցներում երեխաներին այս տեղեկատվության հրապարակումից հետո տուն են ուղարկել, որպեսզի քամու ուժգնացման ժամանակ երեխաները դրսում չհայտնվեն:
Նշենք, որ բարձրացած աղմուկի կապակցությամբ հայտարարություն է տարածել ՀՀ ԿԳՆ-ն: Այսպես` նախարարությունից հայտնում են, որ իրենք զգուշացրել են հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` քամու ուժգնացման մասին իրազեկել ծնողներին և շահառուներին, պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների` դրսում գտնվելու հանգամանքը:
Նշենք նաեւ, որ ըստ ԱԻՆ-ի, Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում: