|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Պարզվում է` նռան հյութը թույլ է տալիս հաղթահարել աշխատանքային սթրեսը. գրում է drugs.am-ը:
Գիտնականները համոզվել են, որ այս հյութը նվազեցնում է սրտի զարկերի հաճախությունը և բարձրացնում տրամադրությունը:
Գիտափորձին մասնակցել են մի խումբ մարդիկ, ովքեր երկու շաբաթվա ընթացքում ամեն օր խմել են մոտ 500 միլիլիտր նռան հյութ: Փորձի սկզբում և վերջում չափել են արյան ճնշումը, զարկերակի աշխատանքը, լրացվել են համապատասխան անկետային տվյալներ` մարդկանց տրամադրության հետ կապված:
Երկու շաբաթ անց փորձին մասնակցած կամավորների մոտ նկատվել է տրամադրության զգալի բարելավում, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ հետաքրքրության աճ:
Նռան հյութը նպաստում է նաև ճարպերի տրոհմանը և քաշի նվազելուն: