Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Եթե մայիսին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ը բավարար չափով քվեներ հավաքի, ապա քաղաքապետ կդառնա ՀԱԿ ցուցակը գլխավորող, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե` իր կարծիքով` քանի՞ տոկոս ձայն կարող է հավաքել ՀԱԿ-ը, Ջհանգիրյանը պատասխանեց. «Հո ես սուրճի բաժակ նայող չեմ: Որքան ժողովուրդը վստահում է մեզ, այնքան քվե էլ կստանանք»:
Իսկ մեր հարցին, թե` որքանո՞վ է իրատեսական համարում, որ հետընտրական փուլում` արդեն ավագանու կազմում կոալիցիա ձեւավորվի ոչ իշխանական ուժերի միջեւ, Ջհանգիրյանը պատասխանեց, որ չի բացառում, որ ընդդիմադիր ուժերը, նաեւ` ԲՀԿ-ն, ինչ-որ դաշնակցային համաձայնությունների մեջ կարող են կմտնել:
Իսկ հավատո՞ւմ է, որ այս ընտրությունները կարող են իրապես լինել ազատ եւ արդար: ՀԱԿ պատգամավորը հայտարարեց. «Ես միայն Աստծո գոյությանն եմ հավատում»: