|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանությունում քաղաքացի Ռուբեն Այվազյանի հաղորդման հիման վրա խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Այսպես, 13.09.2017թ.-ին ՀՀ քաղաքացի Ռ. Այվազյանը ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հաղորդում, ապա բացատրություններ է տվել այն մասին, որ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցն իր վարույթ ընդունելու համար որպես պետական տուրք պահանջել է վճարել 3.000.000 ՀՀ դրամ: Քաղաքացին հայտնել է, որ 2011թ.-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում դատավորին վճարել է վերջինիս պահանջած գումարը, սակայն հետագայում պարզել է, որ պետական տուրքը կազմել է 20-30 հազար ՀՀ դրամ: Արդյունքում, ըստ Ռ. Այվազյանի, դատավորը խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից ստացել է 3.000.000 ՀՀ դրամ, որից որևէ պետական տուրք չի վճարվել:
Դատավորի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար: