Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու, խարդախություն, յուրացում կատարելու եւ պաշտոնեական անփութության դեպքի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ստացված` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի գրության հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել է, որ «Անելիք բանկ» ՍՊԸ-ի «Կենտրոնական» մասնաճյուղի կառավարիչ Հ. Աղաբաբյանը 2006 թ. հունիսի 12-ին կազմել և «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի պատասխանատու աշխատակիցներին է հանձնել 171.209 ԱՄՆ դոլարի կանխավճարի և 68.484 ԱՄՆ դոլարի կատարման բանկային երաշխիքներ: Այդ փաստաթղթերի հիման վրա էլ «ԱՍ-ԿԱ»-ի աշխատակիցները «Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի համայնքների հողերի ոռոգում» կապալի պայմանագրով նախատեսված ոռոգման ջրագծի կառուցման երրորդ փուլի` 684.828 ԱՄՆ դոլարի աշխատանքներն իրականացնելու համար կատարողական ակտերում կեղծ տվյալներ են ներառել եւ շինարարության տեխնիկական վերահսկման մասնագետ Ս. Գասպարյանի օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել ու յուրացրել են պետության` առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ:
Բացի այդ` «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի «Մասիսի» մասնաճյուղի կառավարիչ Ա. Հայրապետյանը 2006 թ. օգոստոսի 23-ին կազմել և «Էջմիածնի ջրշին» ՍՊԸ-ի տնօրեն Ջ. Գրիգորյանին է հանձնել 191.668 ԱՄՆ դոլարի կանխավճարի և 95.834 ԱՄՆ դոլարի կատարման բանկային երաշխիքներ, իսկ 2007թ. փետրվարի 6-ին` 60.000.000 դրամի կատարման երաշխիք: Արդյունքում` դարձյալ վերը նշված կապալով ոռոգման ջրագծի կառուցման երկրորդ փուլի 958.310 ԱՄՆ դոլարի աշխատանքներն իրականացնելու համար տրամադրված գումարները Ջ. Գրիգորյանը յուրացրել է` պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը: