|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Առավոտ Թերթը գրում է. «ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանին հարցրել ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ կամ հետո սահմանին կլինե՞ն լարվածության բարձրացում և նոր վարքագծի նոր դրսևորումներ Ադրբեջանի կողմից։
ԱԺ պատգամավորն ընդգծել է, որ նախկին որևէ հանդիպումից առաջ և հետո մենք ականատես էինք լինում սահմանային միջադեպերի և ռազմական գործողությունների կիրառման ՝ դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի և կրակոցների. «Բայց կարծես թե դիվերսիոն վերջին փորձերի ձախողումից հետո տեսնում ենք, որ Ադրբեջանը այդ առումով ևս սպառվել է և իր քայլերը շարունակում է միայն հեռահար և մեծ տրամաչափի զինատեսակներից կրակոցներով՝ որոշակիորեն իրավիճակ սրելով։ Կարծում եմ՝ Ադրբեջանը կարող է ավելի լուրջ և այլ նախապատրաստական գործողություններ կատարել, բայց նախանշանները կարծես թե չեն երևում»,-ասել է նա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: