Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ո՞ր քաղաքական ուժի հետ կհամագործակցեիք հանուն ելքի՝ ըստ Yerkir.am-ի այս հարցն ուղղեցին ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանին ՀՅԴ երիտասարդական կառույցի կազմակերպած հանդիպմանը Արամ Մանուկյան կենտրոնում։
«Հանուն երկրի ցանկացած ուժի հետ կարելի է համագործակցել, բայց ես հույսս դրա վրա չեմ դրել։ Ես ավելի կողմնակիցը կլինեմ, որ մի երիտասարդ ուժ ձևավորվի, ես գնամ՝ կանգնեմ կողքը․ բայց զարմանալի է, գաղափարներ, հանուն որոնց երիտասարդությունը գնա բարիկադների, չկան»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ գուցե այդ ոգևորությունը չկա, քանի որ 44-օրյա պատերազմին ցնցումը շատ մեծ էր։
«Դրան նպաստեց, որ 44 օր սուտ էին ասում․ բարձրացրեցին ու ամենաբարձր կեից շպրտեցին, երևի պետք է ժամանակ անցնի, որ վերականգնվեն։ Նոյեմբերի 8-ին ես զանգեցի Ռոբերտ Քոչարյանին, ասացի՝ տեսնում եմ, որ Ադրբեջանը սպառվել է, եթե 2 օր էլ դիմանանք՝ իրենց կհաղթենք․ հաջորդ օրը ստորագրվեց այդ համաձայնագիրը»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Այն պահին, որ իշխանությունը փոխվի, նշեց նա, հայ ժողովուրդը դա կընդունի որպես մեծ հաղթանակ, բայց այդ փոխելն է պրոբլեմը։
Մանրամասն՝ տեսանյութում․