կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-06 22:23
Հասարակություն

Տրվել է կեղծված սննդամթերքը` տոմատի մածուկը, շուկայից ետ կանչելու կարգադրագիր

Տրվել է կեղծված սննդամթերքը` տոմատի մածուկը, շուկայից ետ կանչելու կարգադրագիր

ՍԱՊԾ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում, դիտարկում է իրականացրել «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ում: Լաբորատոր փորձաքննության նպատակով՝ պատրաստի արտադրանքի խմբաքանակից (տոմատի մածուկ՝ արտադրված ГОСТ Р 54678-2011 նորմատիվ փաստաթղթով 02.2017-ին) կատարվել է նմուշառում:

Փորձաքննութան արդյունքներով՝ տոմատի մածուկը լուծված չոր նյութի զանգվածային մաս և քլորիդների  զանգվածային մաս ցուցանիշներով չի համապատասխանել նորմատիվ փաստաթղթով սահմանված պահանջներին. տոմատի մածուկի դեպքում այն պետք է լինի 25 տոկոս, մինչդեռ կազմել է 13,5 տոկոս,  ուստի այդ արտադրանքը չի կարող համարվել «տոմատի մածուկ», այլ հանդիսանում է «տոմատի խյուս»: Սա նշանակում է, որ  ընկերությունն արտադրել և իրացրել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող (կեղծված) սննդամթերք:   

Ծառայության կողմից տրվել է տոմատի մածուկի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու կարգադրագիր: Հանձնարարվել է վերացնել խախտումները և իրացնել օրենսդրությանը համապատասխանող արտադրանք, որի կատարման համար սահմանվել է ժամկետ:

Սպառողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նշված խմբաքանակը ձեռքբերելուց, իրացման ցանցերին՝ առկայության դեպքում այն հետ վերադարձնել: