|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արտաշատ քաղաքում գրանցված թունավորման դեպքի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մասնագետները եղել են Արտաշատ քաղաքի «Արարատ» ռեստորանում նաև հանձնարարականներ տվել՝ մասնավորապես շոգ եղանակային պայմաններում վտանգավոր դարձող սննդամթերքը ճաշացանկից բացառելու մասին. տեղեկացնում է ՍԱՊԾ-ն:
«Հուլիսի 4-ին վաղ առավոտյան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզայի կենտրոնը առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 12 քաղաքացի:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են Արտաշատ քաղաքի «Արարատ» ռեստորան, որտեղ նշված անձինք նախորդ երեկոյան մասնակցել են խնջույքի: Տեսուչները նախ ճշտել են, թե թունավորված անձինք ինչ են կերել, ապա սննդամթերքի բոլոր տեսակներից նմուշառում են կատարել և ուղարկել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
ՍԱՊԾ մասնագետները նաև հանձնարարականներ են տվել՝ մասնավորապես շոգ եղանակային պայմաններում վտանգավոր դարձող սննդամթերքը ճաշացանկից բացառելու մասին: