կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-11 17:51
Հասարակություն

Մակնշման անհամապատասխանություններով սննդամթերքը հանվել է վաճառքից

Մակնշման անհամապատասխանություններով սննդամթերքը հանվել է վաճառքից

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողությունը «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում, որի ևս 4 խանութներում հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանություններով մթերքներ (ընդհանուր առմամբ՝ 643 հատ և 49 կգ)՝ ոլոռ, մարինացված սնկի տեսականի, պահածոյացված կանաչի, դոնդող, կոկտեյլներ, սառը սուրճերի տեսակներ, տարբեր տեսակների ձիթապտուղ և եգիպտացորեն, ձիթապտղի յուղ, բուսական այլ յուղեր, կաթ, սերուցք, քացախաթթվի տեսակներ, խուրմա, մարինացված ծիծակ, մանանեխ, չաման, կարագ, պահածոյացված սպիտակ ու կարմիր լոբի, խտացրած կաթ, մարինացված սխտոր, վարսակի փաթիլներ, սոուսներ, նռան նաշարաբ, շերտավոր խմոր, թխեմալի, կետչուպ, մեղր, տարբեր տեսակի պանիրներ, քաղցրավենիքներ, պահածոյացված պղպղեղ, տարբեր տեսակի նրբերշիկներ, թթու բանջարեղեն, աջիկա, խաշ, երշիկներ, չորացրած և ծխեցրած ձկներ, հումուս, հնդկական ընկույզ, գարեջուր, մսային ռուլետ, պելմեններ:

Թվարկված բոլոր ապրանքատեսկները հանվել են վաճառքից: Հանձնարարվել է չիրացնել օրենսդրությանը չհամապատասխանող մակնշմամբ սննդամթերք:

Խանութներից մեկում հայտնաբերվել են նաև մի քանի ժամկետանց մթերքներ՝ հաց, սփրեդ, բուժենինա և երշիկ, որոնք վաճառքից հանվել ու տեղում ոչնչացվել են:

Հիշեցնենք, որ Տեսչական մարմինը վերահսկողության շրջանակներում մակնշման անհամապատասխանություններով և ժամկետանց սննդամթերք արդեն իսկ հայտնաբերել էր «Էվրիկա Գրուպ» սուպերմարկետների ցանցի խանութներից երեքում:

ՍԱՊԾ