| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հավատքի խորհրդի անդամ Մուրադ Մըհչըն հայտարարել է, որ ռասիստական հարձակումների պատճառով երկրի հայկական վարժարաններում նվազել է աշակերտների թիվը:
Ըստ Demokrathaber-ի՝ Մըհչըն նշել է, որ մարդիկ ապրում են վախի մթնոլորտում, և հանրաքվեից հետո շատացել է Հայաստան և Եվրոպա արտագաղթողների թիվը:
Նշվում է, որ, նախորդ տարիների համեմատ, մոտ 10 տոկոսով նվազել է հայկական վարժարանների աշակերտների թիվը: Քանի որ Թուրքիայի հայկական դպրոցները նույնպես ենթարկվում են երկրի կրթության նախարարությանը, թուրքերենի, սոցիալական և պատմության դասերը մատուցում են նախարարության կողմից նշանակված ուսուցիչները:
«Մինչ այդ դժվարություններն այլ հարթություններում են եղել: Նախկինում, օրինակ, հայկական վարժարանում գրանցվելու համար պարտադիր պայման էր, որ երեխայի թե' հայրը, թե' մայրը լինեն հայ և պատկանեն այն դավանանքին, որն ընդունված էր դպրոցի կողմից: Այժմ պայմանները փոխվել են՝ բավարար է երեխայի ծնողներից միայն մեկի հայ լինելը: Պայմաններից կարող է լինել նաև երեխայի մկրտված լինելը»,- նշել է Մըհչըն:
Ըստ նրա` Թուրքիայում նախկինում եղել են հայկական բազմաթիվ վարժարաններ, իսկ այժմ դրանց թիվը չի գերազանցի ձեռքի մատների թիվը: