|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ քաղաքի Սուր շրջանում հատուկ գործողություններն ավարտվել են, սակայն պարետային ժամի 147-րդ օրն է, և մարդկանց թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տները:
Ըստ Demokrathaber-ի` այս ամենին զուգահեռ` դիմակով անձը ռասիստական ռեփ է կարդացել Սուրի ավերածությունների ֆոնին: Իրեն «SAT5» անվանած անձը երգի տեսահոլովակի նկարահանումներն արել է ավերված Քուրշունլու մզկիթի դիմաց, Սուլեյման Նազիֆ դպրոցում, ընթացքում ձեռքին զենք է եղել: «Կա'մ սիրիր, կա'մ լքիր: Կա'մ խնդիրը լուծեք, կա'մ էլ այն ստեղծողին կախեք» խոսքերով երգի հեղինակին, ինչպես նաև տեսահոլովակը նկարահանողներին գտնելու ուղղությամբ որևէ նախաձեռնություն դեռևս չի սկսվել:
Նշենք, որ Սուր շրջանում հզոր մարտեր են ընթանում թուրքական ուժերի և Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների միջև: