| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 17-ին Նիդերլանդների ադրբեջանա-թուրքական համայնքի ղեկավար Իլհան Աշքինը դատապարտվել է հայերի հասցեին ռասիստական արտահայտությունների համար: Մասնասվորապես, նա պատիժ կկրի «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա» արտահայտության համար:
Իգդիրում ծնված և մեծացած ադրբեջանցի Աշքինը 1991-ին Նիդերլանդներում ստեղծել է առաջին թուրք-ադրբեջանական համայնքը: Հոլանդական Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանսւթյան զոհերի հիշատակին նվիված հուշարձանի բացման դեմ թուրքերի ու ադրբեջանցիների բողոքի ցույցի ժամանակ Իշքանն ասել է. «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա»:
Դատարանը Իլհան Աշքինին դապարտել է 1 ամսվա պայմանական ազատազրկման՝ 2-ամյա փորձնական շրջանով, ինչպես նաև 120 ժամ հասարակական աշխատանքների, հայտնում է «Haqqin.az»-ը:
Ինքը Աշքինն ավելի վաղ հայտարարել էր, թե դատավարությունը հեշտ չի լինելու, քանի որ թուրք-հոլանդական առճակատումը կարող է ազդել իր գործի վրա: «Դատախազն արդեն ասել է իմ պատժի մասին: Ինձ սպառնում է 80 ժամ հանրային աշխատանք կամ 14 օր պայմանական ազատազրկում 2-ամյա փորձնական ժամկետով: Մենք, անշուշտ, կդիմենք Նիդերլանդների Գերագույն դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան», -ասել է նա:
Պատիժը նույնիսկ ավելի խիստ է, քան ենթադրում էր Աշքինը:
Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ: Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում: