Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեից հետո Թուրքիան կդադարեցնի դեպի Քուրդիստանի Էրբիլ և Սուլեյմանիե քաղաքներ իրականացվող ավիաչվերթերը. տեղեկացնում է Ermenihaber-ը: Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի համաձայն՝ այս մասին հայտնի է դարձել Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի հայտարարությունից։
«Իրաքի քաղավիացիայի վարչությունը 2017թ. սեպտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 18։00-ից կդադարեցնի դեպի Էրբիլի և Սուլեյմանիեի օդանավակայաններ ու այդ օդանավակայաններից կատարվող չվերթերը (բացառությամբ Իրաքի ավիաընկերությունների կողմից իրականացվող ներքին չվերթերի)։ Նման պայմաններում «Türk Havayolları», «AtlasGlobal» և «Pegasus» ընկերությունների կողմից մեր երկրից դեպի Էրբիլ և Սուլեյմանիե և հակառակ ուղղությամբ կատարվող երկկողմ չվերթերը նշված ժամկետից հետո այլևս չեն կարող իրականացվել»,- ասված է հայտարարությունում։
Հյուպատոսարանը տեղեկացրել է նաև, որ իրենք աշխատանքներ են տանում մինչև սեպտեմբերի 29-ը կատարվելիք չվերթերի ծավալները մեծացնելու ուղղությամբ։