Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական Hürriyet-ը տեղեկացնում է՝ Իսրայելի կառավարության նախարարներից՝ «Նոր հույս» կուսակցության առաջնորդ Գիդեոն Սաարան, Մերձավոր Արևելքի տարբեր երկրների տարածքում քրդական պետություն ստեղծելու Իսրայելի ցանկության քննարկման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ։ Սաարի կարծիքով՝ «բացի արաբական երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագրեր ստորագրելու ջանքերից, Իսրայելը նաեւ պետք է տարածաշրջանում ամրապնդի իր կապերը քրդերի եւ դրուզների հետ Իրանի դեմ ՝ հաշվի առնելով ապագայի իրադարձությունները»: Որքանո՞վ է իրատեսական նման նախագիծը: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Նման հայտարարություններն իսրայելցի քաղաքական գործիչների կողմից, ճիշտ է՝ ոչ այնքան հստակ ու բացահայտ, նախկինում էլ են հնչել։ Բայց եթե գնահատենք դրանք այն սկզբունքով, որ «քաղաքականության մեջ շատ բան կախված է տեղի, ժամանակի ու հանգամանքների բերումով, ապա Սաարի հայտարարությունը հնչել է այն պահին, երբ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հանդես եկավ կոչով՝ ստեղծել գլոբալ տարածաշրջանային կոալիցիա Իսրայելի դեմ: Սա առաջին։
Երկրորդ՝ Սաարի կոչն ուղղված է Մերձավոր Արևելքում զինված հակամարտությունը միջնորդավորված վիճակից դուրս բերելուն, այն նախեւառաջ քրդական գործոնով պրոյեկտելով Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի ուղղությամբ, որտեղ կոմպակտ բնակվում են քրդերը», - նշում է Տարասովը։
Այսպես՝ Սիրիայի քրդերին ԱՄՆ-ն եւ Իսրայելը վաղուց ցուցաբերում են ռազմական, նյութական եւ քաղաքական աջակցություն։ Այն բանից հետո, երբ 2016 թ-ին ԱՄՆ-ի հովանավորությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ոչ կառավարական կոալիցիան, որը հենվում է քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների վրա, Սիրիայի հյուսիս-արևելքում ինքնակառավարվող վարչակազմ հռչակեց, Բենիամին Նեթանյահուի կառավարության հետ նրա մերձեցման նշանները դարձան մշտական։ Նրանք բուֆեր են համարվում իրանամետ ռազմականացված խմբավորումների դեմ, սիկ Թուրքիայում եւ Իրանում դիտարկվում են որպես անջատողականության ներուժով հագեցած ուժեր, նշում է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Իրաքին, ապա 2003թ-ին Սադամ Հուսեյնի վարչակարգի անկումից հետո քրդերն այնտեղ իրական ինքնավարություն են ստացել եւ օբյեկտիվորեն շարժվում են իրենց պետականության ստեղծման ուղղությամբ, ստանում իսրայելական ներդրումներ տնտեսության տարբեր ոլորտներում։ Իրաքյան Քրդստանն ունի իր դրոշը, օրհներգը, տարածաշրջանային օրենքների օրենսգիրքը, դատական համակարգը, խորհրդարան, նախագահ, կառավարություն, զինված ուժեր (փեշմերգա բրիգադներ), ոստիկանություն, անվտանգության ծառայություններ, երկու միջազգային օդանավակայան: Տարածաշրջանն իրականացնում է արտաքին քաղաքականության եւ արտաքին տնտեսական գործունեություն, մասնակի տնօրինում է իր բնական ռեսուրսների (նավթի եւ գազի), նրա տարածքում հավատարմագրվել է ավելի քան 40 օտարերկրյա դիվանագիտական եւ առևտրական ներկայացուցչությունների, կան ազգային բուհեր եւ այլ կրթական հաստատություններ: Այդ ամենը բերվում է որպես օրինակ է ոչ միայն քրդական խնդրի լուծում առանձին վերցրած երկրում, այլեւ հարեւան Իրանի եւ Թուրքիայի պետական համակարգում որպես գրգռիչ տարր, թեեւ պաշտոնական Անկարան, եւ Թեհրանը բարիդրացիական հարաբերություններ են պահպանում Էրբիլի հետ, - նշում է Տարասովը։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի