Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ անդրադարձել էի, թե ինչ են ադրբեջանցի պաշտոնյաները նվիրում ամերիկացի գործընկերներին։ Դրանք գերազանցապես սև խավիարի տարաներ են, թանկարժեք խալիներ և պերճանքի առարկաներ։ Հանուն արդարության անդրադառնում եմ նաև նրան, թե ինչ են հայ պաշտոնյաները նվիրում։ Իհարկե, ժամանակի սղության պատճառով ամբողջությամբ չեմ ուսումնասիրել, բայց այս պահին ունենք հետևյալ պատկերը։
Պարզվում է Սերժ Սարգսյանը հիմնականում գիրք է նվիրում։ Այսպես, 2012թ․ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նվիրել է «Մշո Ճառընտիր» գիրքը։ 2013թ․ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային է նվիրել Ուիլյամ Սարոյանի գիրքը։ Նույն թվականին ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին նվիրել է «Հայկական մանրանկարչությունը» գիրքը։
Նույն թվականին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱՄՆ իր գործընկերոջը նվիրել է երաժշտական հավաքածու՝ ձայնասկավառակ, նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև «Ժանսեմ» և «Արևմտյան մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղին 1988-1990թթ․» գրքերը։
Ամենաթանկ նվերը, որ մինչ այս պահը գտել եմ, դա ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի նվերն է դեսպան Հեֆֆերնին, որը արժեցել է 5000 դոլար։ Դա Ռաֆայել Մելիքյանի վրձնին պատկանող կտավն է, որը Հեֆֆերնը փոխանցել է համապատասխան լիազոր մարմնին։ Սա բնականաբար ամբողջական ցանկ չէ և շարունակելի է»։