Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը պաշտպանության նախարարությանն է նվիրաբերում «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն։ Նպատակը, ըստ շրջանառության մեջ դրված նախագծի, ՀՀ-ում փոքր ավիացիայի եւ հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարն է։ Այս օդանավակայանը գտնվում է Լոռու մարզում՝ Ստեփանավան քաղաքում, Վրաստանից 20 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանը երկար տարիներ թռիչքներ չի իրականացրել եւ գործունեություն չի ծավալել։ Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 61.7 հա հողատարածք, իսկ շենքերի գերակշիռ մասն ամբողջությամբ քանդված է։
Օդանավակայանն ընդգրկված է եղել պետական գույքերի մասնավորեցման ցուցակում, բայց հետագայում հանվել է։ Կառավարության որոշման նախագծում չկա որեւէ տեղեկություն, թե ՊՆ-ն զարգացման ինչ ծրագրեր է իրականացնելու։
«Որոշման նախագծի մշակման համար հիմք էր հանդիսացել 2023 թ. փետրվարի 14-ի ՀՀ պաշտպանության նախարարության թիվ ՊՆ/510/766-2023 գրությունը՝ հասցեագրված ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաեւ հիմք է հանդիսացել ՀՀ-ում փոքր ավիացիայի եւ հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը»,- նշվում է նախագծում»:
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։