|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը թվիթերյան էջում հայտարարություն է տարածել՝ կառավարության պաշտոնյաներին կոչ անելով ազնվորեն խոսել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի իրադարձությունների մասին և չխուսափել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն օգտագործելուց:
«Եթե աշխատում եք ԱՄՆ դաշնային կառավարության համար, Twitter-ում օգտագործեք «Հայոց» և «Ցեղասպանություն» բառերը»,-նշվել է հայտարարության մեջ։
Հանձնախումբը նաև դիմել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ խնդրելով պարզել՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ միլիոնավոր հայ նահատակների ցեղասպանության մասին ազնվորեն խոսելն ԱՄՆ կառավարական պաշտոնյայի համար կարո՞ղ է աշխատանքից հեռացման առիթ դառնալ, թե՞ ոչ: