Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հորդորել է 5 երկրների, այդ թվում՝ Հայաստանի կառավարությանը, 3 ամսվա ընթացքում տեղեկատվություն տրամադրել լրտեսական ծրագրերի օգտագործման վերաբերյալ։
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որտեղ մասնավորապես նշվում է, որ լրտեսական ծրագրերը ոչ լեգիտիմ նպատակներով օգտագործվել են Եվրոպայի խորհրդի անդամ մի քանի երկրների կողմից։
Հաստատելով Pegasus-ի և նմանատիպ լրտեսական ծրագրերի և գաղտնի պետական հսկողության մասին բանաձևը՝ Վեհաժողովը հորդորել է Լեհաստանին, Հունգարիային, Հունաստանին, Իսպանիային և Ադրբեջանին անհապաղ և ամբողջությամբ հետաքննել այդ ծրագրերի չարաշահման բոլոր դեպքերը, հայտնաբերման դեպքում պատժամիջոցներ սահմանել և փոխհատուցում տրամադրել տուժածներին։
Միջազգային իրավապաշտպան կառույցների տվյալներով՝ 2015 թվականից ի վեր աշխարհի ավելի քան 5 տասնյակ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Pegasus լրտեսական հավելվածի միջոցով գաղտնալսել են լրագրողների, ակտիվիստների, քաղաքական գործիչների, իրավաբանների և դիվանագետների։
ԵԽԽՎ-ն անդամ մի շարք երկրների իշխանություններին կոչ է արել հետաքննել լրտեսական ծրագրի օգտագործման դեպքերը:
Ադրբեջանը լրտեսական ծրագիր է օգտագործել որոշ հայ պաշտոնյաների լրտեսելու համար։
Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում։
Բանաձևում նշվում է, որ որոշ անդամ երկրներ չարաշահել են լրտեսական ծրագրեր։ Նրանց թվում է նաև Ադրբեջանը։ Ըստ առկա տվյալների՝ Ադրբեջանի իշխանությունները Pegasus լրտեսական ծրագրի ծառայություններից օգտվել են լրագրողներին, ոչ կառավարական լրատվամիջոցների սեփականատերերին, քաղաքական ընդդիմախոսներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին լրտեսելու համար։
«Վերջին հաղորդագրությունները ցույց են տվել դրա օգտագործումը, հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված, Հայաստանում աշխատող 12 մարդու, այդ թվում ՝ Հայաստանի պետական պաշտոնյայի դեմ, ինչը, ամենայն հավանականությամբ, անդրազգային նպատակային լրտեսության օրինակ է», - նշված է փաստաթղթում:
Բանաձևը երկրների կառավարություններին խորհուրդ է տալիս հետաքննություն անցկացնել և բացատրություններ ներկայացնել: