Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, սեպտեմբերի 23-ին, ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում, քաղաքացին մնացել է քարերի տակ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի թիվ 74/3 տանը հարակից նկուղային կիսակառույցում փլուզվել են առաստաղի և պատերի բետոնե կառուցատարրերը՝ 1986 թ. ծնված Է. Պ.-ը մնացել է փլատակներում:
Փրկարարները հատուկ տեխնիկայի (վերամբարձ կռունկ) միջոցով հեռացրել են փլատակները, հայտնաբերել Է.Պ.-ի դին և դուրս բերել նկուղից: