|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ապրիլի 24-ին, ժամը 20։12-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցներում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ջրանցքը․ կա արգելափակված քաղաքացի։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և սահել դեպի ջրանցքը։
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել ավտոմեքենան, այնուհետև՝ վարորդին․ հոսպիտալացման կարիք չի եղել։