Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ մեկնարկել է «Հրայր Մարուխեան» հիմնադրամի կողմից իրականացվող քաղաքական դասընթացների` «Ազատ լսարան» քաղաքագիտական ուսումնական ծրագիրը:
Ծրագրի ղեկավար Իվան Աղազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դասընթացին մասնակցելու համար 49 մասնակից է ներառվել ծրագրում:
«Դասընթացների մեխն ակտիվ երիտասարդությանն ավելի մոտիկից ծանոթացնելն է Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի ապագայի շուրջ տեսլականին: Այսինքն` մեր նպատակը երիտասարդների, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ, քաղաքական գիտելիքները խորացնելն է: Դասընթացին մասնակցությունը երիտասարդներին գիտակցության բարելավում կտա. քաղաքացիական հասարակություն կերտելու ճանապարհին մեզ պետք են գիտակից երիտասարդներ, և մենք ուզում ենք նրանց գիտակցությանը, քաղաքական գիտելիքներին դրական տեղաշարժ ապահովել»,- ասաց Աղազարյանը:
Հարցին, թե դասընթացը շարունակական բնույթ կկրի՞, նա պատասխանեց, որ սա դասընթացի առաջին փուլն է, իսկ հունվար-փետրվար ամիսներին նախատեսում են կյանքի կոչել դասընթացների երկրորդ փուլը:
Դասընթացին մասնակցությունն, ի դեպ, անվճար է:
Ծրագիրը ներառում է ՝
1. Հայաստանի արդիական, քաղաքական խնդիրներին առնչվող դասախոսություններ:
2. Քննարկումներ բացահայտված խնդիրների վերաբերյալ, լուծումների առաջարկություններ:
Ծրագրի թեմաներն են՝
Հայաստանն արդի աշխարհում,
Պետականաշինության արդի խնդիրներն ու անելիքները,
Հայ քաղաքական միտքը հայության ապագայի շուրջ,
Հայկական սփյուռքը. անցյալ, ներկա և հեռանկարներ: