Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
«Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոնը տեղեկացնում է, որ որպես պետական և հանրային շահի պաշտպանությունն առաջնահերթություն համարող հասարակական կառույց, վերջին չորս ամիսների ընթացքում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում իրականացրել է աննախադեպ ուսումնասիրություն, որի արդյունքները անհետևանք մնալ չեն կարող։
«Մեր կողմից կատարված փաստահեն ուսումնասիրությունները, որի արդյունքում պետական տարբեր կառույցների, այդ թվում՝ ԱԱԾ, ՊԵԿ, Կենտրոնական բանկ, ՀՀ կառավարություն, ֆինանսների նախարարություն, անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, ուղղել ենք շուրջ 18 պաշտոնական նամակ՝ ավելի քան 130 կոնկրետ հարցադրումներով և պահանջներով, փաստում է այն մասին, որ ոլորտը պարունակում է լրջագույն ռիսկեր, որոնք հարվածում են թե՛ ազգային անվտանգությանը, թե՛ յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական և անձնական իրավունքներին։
Վերլուծությունները բացահայտեցին վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ-ում գործնականում դուրս է պետական վերահսկողությունից։
Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներ՝ «Գիտակից հասարակություն» ՀԿ-ն՝ խորքային ուսումնասիրությունից հետո, իրավական գնահատական ստանալու պահանջով պաշտոնապես դիմում է ՀՀ գլխավոր դատախազություն։
Դատախազությանն ուղղված շուրջ երեք տասնյակից ավել հարցերը որոնք մենք բարձրացրել ենք հասարակության և պետության շահի պաշտպանության համար, վերաբերում են՝
Սա առաջին դեպքն է, երբ հասարակական կազմակերպությունը պաշտոնապես դատախազությունից պահանջում է իրավական գնահատական տալ մի համակարգին, որի ֆինանսական շրջանառությունը գերազանցում է ՀՀ պետական բյուջեն։
Մենք խախտում ենք տարիների լռությունը՝ բարձրաձայնելով մի համակարգի մասին, որը կործանել է հազարավոր ընտանիքներ և մինչ այժմ մնացել անպատիժ։
Առաջին անգամ հստակ պահանջ է դրվել՝ բացահայտել ճշմարտությունն ու իրական պատկերը։
Այդ գործընթացը մեր բոլորի գործն է, որովհետև յուրաքանչյուր բացահայտում, յուրաքանչյուր փաստ կարող է դառնալ մի քայլ՝ կանգնեցնելու այն, ինչը մինչ օրս շարունակում է կործանել մարդկային ճակատագրեր։
Վերջ տուր լռությանը։
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ
Սիրով հրավիրում ենք բոլոր լրատվամիջոցներին մասնակցելու մի ասուլիսի, որն ուղղված է պետական անգործության, հանրային շահի պաշտպանության ամենահրատապ հարցերից մեկին՝ ինտերնետ շահումով խաղերի ոլորտում իրավախախտումների բացահայտմանը։
Ապրիլի 26, 2025 թ, | Ժամը 12:00
«Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոն
(Երևան, Խորենացի 15, սրահ՝ Քըրքորյան)»։