Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրայր Մարուխյան» հիմնադրամի կողմից հունիսի 30-ից հուլիսի 1-ը Աղվերանում անցկացվեց «Հայաստանի Հանրապետությունը՝ սոցիալական պետության ճանապարհին» թեմայով դասընթացը: «Ազատ լսարան» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացի ընթացքում դասախոսություններով հանդես եկան ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանը, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
Իրենց հետազոտությունները ներկայացրեցին նաև «Ազատ լսարան» ծրագրի մասնակիցները:
Նշենք, որ 2017-ի սեպտեմբերից Հայաստանում իրականացնում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագիրը: քաղաքական դասընթացների: Երկամսյա անվճար դասընթացի նպատակն է` ազատ լսարանի մասնակիցներին տրամադրել հիմնավոր գիտելիքներ Հայաստանին և հայությանն առնչվող քաղաքական խնդիրների մասին:
Մանրամասները՝ yerkirmedia.am-ի տեսանյութում։