կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-11 10:24
Հասարակություն

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը իրականացնում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագիրը

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը իրականացնում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագիրը

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը իրականացնում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» քաղաքագիտական ուսումնական ծրագիրը:  Ուսումնական ծրագրի նպատակը  քաղաքականությամբ հետաքրքրվող  երիտասարդության քաղաքական գիտելիքների և հմտությունների խորացումն է, ինչպես նաև  Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի ներկայացումը:

Երկամսյա  անվճար  դասընթացի նպատակն է ազատ լսարանի ձևաչափով մասնակիցներին տրամադրել հիմնավոր գիտելիքներ Հայաստանին և հայությանն առնչվող արդիական քաղաքական խնդիրների մասին՝ նպաստելով ազգային քաղաքական օրակարգերի ձևավորման գործընթացներում նոր սերնդի ներգրավվմանը, խորացնելով երիտասարդության քաղաքական գիտելիքները:

     Ծրագիրը ներառում է ՝

1. Հայաստանի արդիական, քաղաքական խնդիրներին առնչվող դասախոսություններ:

2. Քննարկումներ բացահայտված խնդիրների վերաբերյալ, լուծումների առաջարկություններ:

     Ծրագրի թեմաներն են՝

  1. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
  2. ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
  3. ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՇՈՒՐՋ
  4. ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ. ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Նաև կլինեն լրացուցիչ թեմաներ , որոնք կհայտարարվեն դասընթացների ընթացքում: Դասախոսները կլինեն Հայաստանում և Սփյուռքում հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ, գիտնականներ և փորձագետներ:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել Գյուլբենկյան 38, հ.5: http://www.maroukhianfoundation.org կայքէջ ,  ֆբ. հասցե https://www.facebook.com/Maroukhianfoundation/ , գրել էլ.փոստին՝ [email protected]  կամ զանգահարել ( +374 99 11 01 97 , +374-98-87-27-87 ) հեռախոսահամարներով: Մասնակցության հայտը կարող եք լրացնել՝ անցնելով  http://www.maroukhianfoundation.org/am/?p=722 հղումով :