|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրայր Մարուխեան» հիմնադրամի՝ սեպտեմբերի 22-ին մեկնարկած Քաղաքական դասընթացների «Ազատ Լսարան» ծրագրի առաջին փուլը կավարտվի շուտով: Նոյեմբերի 25-ին եւ դեկտեմբերին 2-ին տեղի կունենան լրացուցիչ թեմաների շուրջ դասախոսություններ։
Նոյեմբերի 25-ի թեման է «Հայ-թուրքական հարաբերություններ — Անցյալ, ներկա, ապագա»։
Դեկտեմբերի 2-ի թեման է «Արցախյան հիմնահարցը — Նախապատմությունը, շարժումը, ազատամարտը, կարգավորման գործընթացները»։
Դասախոսությունները կներկայացվեն նշված օրերին, ժամը 11։00-ից ժամը 15։00, «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում, ք. Երեւան, Գյուլբենկյան փ. 28։
Երկու լրացուցիչ թեմաների մասնակցության համար պետք է լրացնել այս հայտը։ Հայտ ներկայացնելու ժամկետն է նոյեմբերի 22-ը։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել մեր Ֆեյսբուքի էջը,
կամ գրել էլ.փոստ՝ [email protected],
կամ զանգահարել +374 99 11 01 97, +374-98-87-27-87 հեռախոսահամարներով: