|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Տարոն Մարգարյանի հետ չեն համաձայնեցրել հոր` Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը գովազային վահանակների վրա տեղադրելու հարցը։ Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշեց, որ «Հայ մեծերը» խորագրով վահանակները մասնավոր ընկերության են պատկանում։
Հարցին` հաշվի առնելով իր՝ հանրային դեմք լինելը, մտավախություն չի ունեցել, որ այս հարցում կարող է խոցելի լինել, նա պատասխանեց. «Խոցելի լինելու հարցում մտավախություն չունեմ, բայց ինձ հետ պետք է համաձայնեցնեին։ Չեն համաձայնեցրել։ Բայց պետք է ասեմ նաև, որ և' անսպաասելի էր ինձ համար տեսնել հորս նկարը սոցիալական գովազդում, և' հաճելի»: