Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողները հարցեր ուղղեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Հարցերից մեկն էլ վերաբերում էր Արամ Ա-ի ելույթին, ով նշել էր, որ Հայաստանը մաշվում է, Հայաստանը բիզնեսի վայր չէ, ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետը Արամ Ա-ի կարծիքը: Կարապետյանը պատասխանեց, որ միգրացիոն պրոցեսներ կան բոլոր երկրներում:
«Երբեք էլ չի լինի այնպիսի վիճակ, որ, անկախ նրանից, թե մեր կյանքն ինչքանով կլավանա, միգրացիոն գործընթացը կկանգնի ընդհանրապես: Ճիշտ է` ելք ու մուտքերի հարաբերակցությունը կփոխվի, սակայն մենք պետք է ուղղակի այնպես անենք, որ Հայաստանը դառնա ապահով, զարգացող երկիր»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է հարցին, թե սփյուռքահայերն ասում են, որ Հայաստանն անվստահելի երկիր է, ի՞նչ քայլեր պետք է արվեն, որպեսզի Սփյուռքի վստահությունը վերականգնվի, վարչապետը նշեց, որ իրականում վստահության հարցը կարող է լինել նաև շատ սուբյեկտիվ:
«Սփյուռքահայերի հետ հարաբերությունների ժամանակ Հայաստանի մասին լսում ենք շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գնահատականներ: Սփյուռքահայերից շատերը, անհաջողակ լինելով բիզնեսի մեջ, իրենց անհաջողությունը կապում են Հայաստանի հետ: Քչերն են ընդունում, որ իրենք են ռիսկը սխալ հաշվարկել, ու դրա համար էլ սկսում են բոլորին մեղադրել: Ունենք նաև սփյուռքահայեր, որոնք գալիս են Հայաստան ու ՀՀ կառավարությունից սպասում այն, ինչ որևէ այլ երկրից չեն սպասում. մյուս երկրներում չեն էլ երազում, որ նման պայմաններ ու ընդունելություն կլինի: Բայց, եթե կա անվստահություն, պետք է աշխատենք կոտրել այդ մթնոլորտը»,- ասաց Կարապետյանը: