Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողները Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեցին, թե ինչ վիճակ է տիրում Հալեպում, ուր հրթիռակոծվում են հայկական թաղամասերը: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ամեն օր տեղեկություններ են ստանում այնտեղից` իրավիճակը դեռ ծանր է:
«Մեր արտաքին գործերի նախարարն այնտեղ է, շատերը ցանկանում են դուրս գալ այնտեղից»,- ասաց նախարարը:
Լրագրողները հիշեցրեցին նախարարին իր այն հայտարարության մասին, որ սփյուռքահայերը կարող են 1000-ական դոլար պահել հայկական բանկերում, և հարցրեցին` կա՞ նման երևույթ:
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ կա մեծ շարժ այդ ուղղությամբ: «Սփյուռքից կան նամակներ, կան արտասահմանյան թերթերում հրապարակումներ, որտեղ սփյուռքահայերը նույն կոչն են անում, որովհետև իրենք էլ գտնում են, որ նման երևույթ պետք է լինի: Սփյուռքի հիմնական խնդիրն է, որ հայաստանյան իրականությունն իրենց ներկայացվի: Իսկ հայաստանյան իրականությունն այն է, որ մեր բանկերը 6-ից 18 տոկոս գումար են հատկացնում, ես էլ պարտավոր եմ դրա մասին տեղեկացնել Սփյուռքին»,- ասաց նախարարը: