կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-12 14:01
Հասարակություն

Ընտանիքի սպանված 6 անդամներից մեկը 1,8 տարեկան է. մանրամասներ

Ընտանիքի սպանված 6 անդամներից մեկը 1,8 տարեկան է. մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ այս գիշեր դաժան սպանության դեպք է արձանագրվել Գյումրիում: Մուսայելյան փողոցի սեփական տներից մեկում սպանել են Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին: Ըստ ԳԱԼԱ-ի` սպանվածների թվում է 1,8 տարեկան երեխա, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:


Ըստ տեղեկությունների` գործել է հանցագործների խումբ, որոնցից մեկին հայտնաբերել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհին: Հանցագործության վայրը շրջափակված է, տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Կան նաեւ տեղեկություններ, որ նշված ընտանիքը ապրել է սովորական կենցաղավարությամբ, ոչնչով աչքի չեն ընկել:


Առաջինը զոհերին նկատել է հարեւանությամբ ապրող ընտանիքի դուստրը, ով սուրճ խմելու նպատակով այցելել էր հարազատներին: Նա նկատել է տան դուռը բաց, պատուհանները՝ կոտրված, այնուհետև անկողնու մեջ սպանված է գտել ընտանիքի անդամներին, իսկ սեղանի տակ՝ զենք: Նշվում է, որ բոլորին սպանել են գլխին արձակված կրակոցներով:

Կան տեղեկություններ, որ հանցավոր խմբի անդամները ռուսներ են, ինչը դեռեւս չի հաստատվում:

 

Նշենք նաեւ, որ սպանվել են հայրը, մայրը, դուստրը, որդին, որդու կինը, վերջիններիս երեխան: