Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Իրանցի պաշտոնյա, երկրի բարձրագույն ղեկավարի խորհրդատվական մարմնի անդամ Մոհամմադ Միրմոհամմադին մահացել է կորոնավիրուս. հայտնում է Yerkir.am-ը՝ ISNA լրատվական գործակալությանը հղումով:
Նշվում է՝ 72-ամյա Միրմոհամմադիի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել 1 շաբաթ առաջ: Նա հոսպիտալացվել էր, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ իրանցի պաշտոնյաներից կորոնավիրուս է հայտնաբերվել նաև երկրի փոխնախագահի, առողջապահության նախարարի, ինչպես նաև 5 պատգամավորի մոտ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պատգամավորներից մեկը ևս մահացել է:
Վերջին տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսը 54 մարդու կյանք է խլել, վարակվել՝ 978-ը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: