|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 260 հերոս զինծառայողների ընտանիքներ այսօր հատուցում են ստացել։
Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 5116-ն է․
որից 3294-ը` այս պատերազմի արդյունքում, 416 հոգին Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1406 շահառուներ, ցանկին ծանոթանալ հետևյալ հղումով։
Տվյալ տեղեկատվությունը ենթակա է փոփոխման՝ կապված նոր հատուցումների քանակի հետ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։ Մեր սկզբունքը թափանցիկությունն է։
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: