|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Էլչին Իսմալիլիին. հայտնում է minval.az-ը: Նրան մեղավոր են ճանաչել կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման և սպառնալիքի միջոցով գումար կորզելու մեջ:
Նշվում է, որ պաշտպանությունը կբողոքարկի վճիռը:
Լրագրողին ձերբակալել են այս տարվա փետրվարին: Մեղադրող կողմը` Իսմայիլի շրջանի մշակույթի և զբոսաշրջության բաժնի ղեկավար Ազեր Աբասովը, մեղադրել էր լրագրողին իրենից գումար կորզելու մեջ: Ըստ պաշտպանության` փողերն իրականում պարտքով են տրվել: