|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Հայտնի ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին դատապարտվեց ութ տարվա ազատազրկման` մեղադրվելով սահմանն անօրինական հատելու մեջ: Լրագրողի կոլեգաներն ու բարեկամները կարծում են, որ լրագրողին գերեվարել են Վրաստանում և տարել Ադրբեջան: Լրագրողը վերջին երկու տարում բնակվում էր Վրաստանում, նրա գործը մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում:
Լրագրողի փաստաբան Էլչին Սադըգովը կարծում է, որ դատարանի վճիռը անօրինական է, հիմնված կեղծ մեղադրանքների վրա, և ենթակա է բողոքարկման: Լրագրող Աֆղան Մուխթարլին իր վերջին խոսքում ասել է, որ դատարանը քաղաքականացված է, իսկ իրեն հետապնդելու և ազատազրկելու հիմնական պատճառը իր մասնագիտական գործունեությունն է` կոռուպցիայի վերաբերյալ հոդվածները: